Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Վերածնունդ» երիտասարդական ավանի ավտոկայանատեղերի առցանց ամրագրման համակարգը ներկայումս գտնվում է տեղայնացման, փորձարկման և շահառուների տվյալների ստուգման փուլում, ինչի պատճառով ավտոկայանատեղերի առցանց (on-line) ամրագրումը հետաձգվում է:
Առաջիկա 10 օրերի ընթացքում համացանցում կակտիվացվի ծրագրի դեմո-տարբերակը, որտեղ շահառուները կարող են ծանոթանալ ծրագրի աշխատանքին, ամրագրման ձևին, ավտոկայանատեղերի մակերեսներին, տեղադիրքին և գներին (ակտիվ կլինի ծրագրի գրեթե ամբողջ գործիքակազմը՝ բացառությամբ ամրագրման): Դրանից հետո միայն կհայտարարվի ամրագրման համակարգի ակտիվացման օրը և ժամը:
Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ խնդրին, քանի որ ավտոկայանատեղի ամրագրման առցանց համակարգը ստեղծվում է ծրագրի շահառուների առողջության և անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով:
Ծրագրի պատրաստման աշխատանքներում ներգրավված են հանրապետության լավագույն ծրագրավորողները, ովքեր ջանք չեն խնայում ծրագիրն առավել ապահով և հեշտ կիրառելի դարձնելու ուղղությամբ: