Ուշադրություն

Veratsnund
Հարգելի շահառուներ,
Ավտոկայանատեղերի ամրագրման գործընթացի վերաբերյալ կրկին անգամ պարզաբանում ենք հետևյալը.
— Յուրաքանչյուր շահառու կարող է ամրագրել 2 հատ ավտոկայանատեղ (2 հատ մեկտեղանոց, կամ 2 հատ երկտեղանոց):
— Ամրագրումից հետո 5-օրյա ժամկետում շահառուն իրավունք ունի միայն մեկ անգամ չեղարկել իր ամրագրումը և ընտրել այլ ավտոկայանատեղ:
— 5-օրյա ժամկետի ավարտից հետո ամրագրումը չեղարկել կամ մեկ այլ ավտոկայանատեղ ամրագրելն անհնարին է:
— Ամրագրումից հետո 10-օրյա ժամկետում անհրաժեշտ է վճարել ամրագրված ավտոկայանատեղի կանխավճարը, այն հաշվեհամարին, որը նշված է շահառուի էլեկտրոնային փոստին ուղարկված փոխանցման հաշվում: Չվճարելու դեպքում նշված ժամկետի ավարտից հետո համակարգը ավտոմատ հանելու է կատարված ամրագրումը և այն ազատ է լինելու այլ շահառուների կողմից ամրագրման համար։

— 2020 թ. օգոստոսի 20-ին ամրագրված, սակայն վճարում չկատարված ավտոկայանատեղերն ավտոմատ ազատվելու են 2020 թ. օգոստոսի 31-ին ժամը 00.01-ից սկսած:
— Ազատված ավտոկայանատեղերը ենթակա են ամրագրման ընդհանուր սկզբունքով և որևէ այլ շահառուի (արդեն իսկ վճարում կատարած) հետ չեն փոխանակվելու:
— Այն շահառուները, ովքեր արդեն իսկ օգտվել են մինչև 2 ավտոկայանատեղ ամրագրելու 2 հնարավորությունից, անկախ նրանից վճարել են դրա դիմաց թե ոչ, մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ն այլևս չեն կարող ամրագրել նոր ավտոկայանատեղ, անկախ դրանց առկայությունից։
— Ավտոկայանատեղերի պայմանագրերի կնքման (ուղղակի վճարման եղանակով, կամ վարկավորման միջոցով) գործընթացը մեկնարկելու է 2020 թ. հոկտեմբերի 26-ին, ինչի մասին լրացուցիչ կծանուցենք:

Հ․Գ․։ 2021 թվականի ապրիլի 1-ից հետո կատարված ամրագրումների համար առաջին վճարումը կատարվելու է 10-օրյա ժամկետում (ընդհանուր գումարի 20 %-ի չափով), երկրորդ վճարումը՝ 4 ամսվա ընթացքում (ընդհանուր գումարի 50 %-ի չափով), իսկ երրորդ վճարումը՝ հաջորդիվ 4 ամիսների ընթացքում (ընդհանուր գումարի 30 %-ի չափով)։