Շահառուների շրջայց «Վերածնունդ» երիտասարդական ավանի շինարարական հրապարակում

veratsnund_1
Հարգելի՛ շահառուներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ 2020 թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16.00-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ շրջանավարտների միավորումը նախատեսում է «Վերածնունդ» երիտասարդական ավանի շինարարական հրապարակում կազմակերպել շահառուների շրջայց: 

Շրջայցի ընթացքում ծրագրի շահառուները կշրջեն կառուցվող շենքերում, կայցելեն կառուցվող բնակարաններ, կծանոթանան շինարարության ընթացքին և կատարվող աշխատանքների որակին:

Ակնկալում ենք ծրագրի շահառուների ակտիվ մասնակցությունը:

ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄ: Եթե հանրապետությունում առկա համաճարակային վիճակով կամ այլ սահմանափակումներով պայմանավորված անհնարին լինի նշված օրն անցկացնել շրջայցը, այդ մասին նախապես կծանուցենք: