2020 թ. նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 9-ը կանցկացվի «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների ներքին հարդարման նյութերի ընտրություն

20200814_103200
Հարգելի՛ շահառուներ,

Հայտնում ենք Ձեզ, որ 2020 թ. նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների ներքին հարդարման նյութերի ընտրություն:

Ներքին հարդարման նյութերի ընտրությունն անցկացվելու է «Վերածնունդ» երիտասարդական ավանում այդ նպատակով կահավորված ցուցասրահում, հետևյալ ժամանակացույցին համապատասխան.

1-ին մասնաշենք (Մոնթե Մելքոնյան 48) — 2020 թ. նոյեմբերի 16-18-ը, ժամը 15.00-19.00:
2-րդ մասնաշենք (Մոնթե Մելքոնյան 46) — 2020 թ. նոյեմբերի 19-21-ը, ժամը 15.00-19.00:
3-րդ մասնաշենք (Մոնթե Մելքոնյան 46/1) — 2020 թ. նոյեմբերի 23-25-ը, ժամը 15.00-19.00:
4-րդ մասնաշենք (Մոնթե Մելքոնյան 52/1) — 2020 թ. նոյեմբերի 26-28-ը, ժամը 15.00-19.00:
5-րդ մասնաշենք (Մոնթե Մելքոնյան 52) — 2020 թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը, ժամը 15.00-19.00:
6-րդ մասնաշենք (Մոնթե Մելքոնյան 50) — 2020 թ. դեկտեմբերի 3-5-ը, ժամը 15.00-19.00:
7-րդ մասնաշենք (Մոնթե Մելքոնյան 46/2) — 2020 թ. դեկտեմբերի 7-9-ը, ժամը 15.00-19.00:

Ներքին հարդարման նյութերի ընտրությանը ներկայանալիս անհրաժեշտ է ունենալ բնակարանի գնման իրավունքի գրանցման վկայականի և անձնագրի պատճենները:

ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄ: Եթե հանրապետությունում առկա համաճարակային վիճակով կամ այլ սահմանափակումներով պայմանավորված անհնարին լինի նշված օրերին անցկացնել ներքին հարդարման նյութերի ընտրությունը, այդ մասին նախապես կծանուցենք: