«Զեյթուն 3» բազմաբնակարան համալիրի հանձնման գործընթացը կմեկնարկի 2020 թ. նոյեմբերի 14-ից

IMG_0110

Հարգելի՛ շահառուներ,

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թ. նոյեմբերի 14-ից մեկնարկելու է «Զեյթուն 3» բազմաբնակարան համալիրի բնակարանների հանձնման-ընդունման գործընթացը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից կատարված հաշվարկի համաձայն՝ Երևան քաղաքի Ահարոնյան 1/7, 1/8 և 1/9 հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման միացման վճարի ընդհանուր չափը կազմում է 34 076 000 ՀՀ դրամ:

Թվով 225 բնակարանների հաշվարկով յուրաքանչյուր շահառուի համար միացման վճարի չափը կազմում է 151 450 ՀՀ դրամ:

Շահառուների հետ կնքված պայմանագրերի համաձայն (կանխիկ վճարման պայմանագրի 2.3. կետ և հիփոթեքով վճարման պայմանագրի1.12. կետի «ը» ենթակետ) էլեկտրամատակարարման միացման վճարները պետք է կատարվեն շահառուների միջոցների հաշվին:

Միացման վճարը շահառուները պետք է վճարեն մինչև 2020 թ. նոյեմբերի 1-ը, ԵՊՀ շրջանավարտների միավորման հետևյալ բանկային հաշվեհամարին. «Արարատբանկ» ԲԲԸ, Հ/Հ 1510008371390100` նշելով բնակարանի համարը և շահառուի անուն, ազգանունը:

Շահառուների կողմից վճարված գումարները կենտրոնացված կարգով կփոխանցվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ հնարավորինս սեղմ ժամկետում էլեկտրամատակարարման ցանցին միացնելու գործընթացն ավարտելու համար:

Բնակարանը շահառուին հանձնվելու է էլեկտրամատակարարման միացման վճարը վճարած լինելու դեպքում:

Տեղեկացնում ենք, որ Միավորման միջոցների հաշվին բնակարաններում տեղադրվել են ջրաչափական սարքեր, իսկ շքամուտքերում մոնտաժվել է գազի կանգնակը (բնակարանի գազաֆիկացման նախագծի պատվիրումն ու խողովակաշարի մոտնաժումը կատարվելու է շահառուի կողմից):

Միաժամանակ հիշեցնում ենք, որ շենքի պահպանության, սպասարկման, ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության, մաքրության, կանաչապատ տարածքների խնամքի կազմակերպման, վերելակային տնտեսության սպասարկման նպատակով անհրաժեշտ է շենքի անշարժ գույքերի սեփականատերերի կողմից ստեղծել շենքի կառավարման մարմին՝ համատիրություն:

Առաջարկում ենք օրենքով սահմանված կարգով ստեղծել համատիրություն, ընտրել նախագահ (կառավարիչ), կատարել համատիրության պետական գրանցում, սահմանել շենքի սպասարկման վճարաչափերը, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կարգով իրականացնել շենքի սպասարկման գործառույթները: