Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ անբարենպաստ եղանակով պայմանավորված Լարսի անցակետում առաջացած խցանումների պատճառով, մատակարար կազմակերպությունների կողմից ներքին հարդարման որոշ նյութերի ցուցանմուշների մատակարարումն ուշանում է:
Այդ պատճառով «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների ներքին հարդարման նյութերի ընտրությունը կանցկացվի 2021 թ. ապրիլի 8-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Ներքին հարդարման նյութերի ընտրությունն անցկացվելու է Պարույր Սևակի 8/2 շենքի 151 տարածքում (Զեյթուն 2 համալիրի 1-ին հարկում) այդ նպատակով կահավորված ցուցասրահում, հետևյալ ժամանակացույցով.
1-ին մասնաշենք (Մոնթե Մելքոնյան 48) — 2021 թ. ապրիլի 8-10-ը, ժամը 13.00-18.30:
2-րդ մասնաշենք (Մոնթե Մելքոնյան 46) — 2021 թ. ապրիլի 12-14-ը, ժամը 13.00-18.30:
3-րդ մասնաշենք (Մոնթե Մելքոնյան 46/1) — 2021 թ. ապրիլի 15-17-ը, ժամը 13.00-18.30:
4-րդ մասնաշենք (Մոնթե Մելքոնյան 52/1) — 2021 թ. ապրիլի 19-21-ը, ժամը 13.00-18.30:
5-րդ մասնաշենք (Մոնթե Մելքոնյան 52) — 2021 թ. ապրիլի 22-24-ը, ժամը 13.00-18.30:
6-րդ մասնաշենք (Մոնթե Մելքոնյան 50) — 2021 թ. ապրիլի 26-28-ը, ժամը 13.00-18.30:
7-րդ մասնաշենք (Մոնթե Մելքոնյան 46/2) — 2021 թ. ապրիլի 29-ից մայիսի 1-ը, ժամը 13.00-18.30:
Ներքին հարդարման նյութերի ընտրությանը ներկայանալիս անհրաժեշտ է ունենալ բնակարանի գնման իրավունքի գրանցման վկայականի և անձնագրի պատճենները:
Խնդրում ենք ցուցասրահի տարածքում գտնվելու ընթացքում խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները:
ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄ: Նշված ժամանակացույցին համապատասխան ներքին հարդարման նյութերի ընտրություն չկատարած շահառուի բնակարանի հարդարումը կատարվելու է շինարարական կազմակերպության ընտրությամբ:
Ստորև ներկայացվում են ներքին հարդարման նյութերի ցուցանմուշների նկարները.