Կապանում բացվեց ԻնՍպորտ Սյունիք մարզաառողջարանային համալիրը

IMG_9440

Հունվարի 14-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արզումանյան 111/1 հասցեում բացվեց մարզային ամենամեծ սպորտային ակումբի՝ ԻնՍպորտ Սյունիքը։

2018 թ. նոյեմբերի 7-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի 8/3 հասցեում տեղի ունեցավ «ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային առաջին հաստատության բացման արարողությունը:

Ընդլայնելով գործունեությունը՝ արդեն գործարկվել է մարզային ժամանակակից ամենամեծ սպորտային համալիրը՝ ԻնՍպորտ Սյունիքը։ Սա հատկապես կարևոր քայլ է, ներկայումս այլևս սահմանամերձ դարձած Կապան քաղաքի և հարակից բնակավայրերի բնակիչների համար բարձրակարգ մարզաառողջարանային ծառայությունների ստացման հնարավորություն ընձեռելու համատեքստում:

Ինսպորտ Սյունիք մարզահամալիրի կառուցապատման ընդհանուր մակերեսը կազմել է 7514 քմ: Հարակից տարածքը բարեկարգվել և անց են կացվել նոր կոմունիկացիաներ, արտաքին լուսավորություն և այլն:

IMG_9461

Մարզահամալիրի թողունակությունը կազմում է՝ 200 մարդ/1 ժամում:

Մարզահամալիրի գործարկմամբ ստեղծվել է շուրջ 42 մշտական աշխատատեղ՝ 195.000 դրամ միջին աշխատավարձով։

Մարզաառողջարանային համալիրի կառուցապատման արժեքը կազմել է 1,54 մլդ. ՀՀ դրամ:

Կառուցապատումն իրականացվել է «Արարատբանկ» ԲԲԸ-ի հետ համագործակցությամբ:

IMG_9753

Հունվարի 14-ին շահագործման հանձնվեց ներդրումային ծրագրի 1-ին փուլը: Երկրորդ փուլը (2,7 մլդ. դրամ ծավալով) իրականացվելու է 2025-2028 թթ.-ին՝ իր մեջ նախնական ներառելով սահադաշտը, շատրվանները, բացօթյա հանգստի գոտին, մանկական երկաթուղին, հյուրատունը, համերգային սրահը (400 նստատեղով) և այլն:

ԻնՍպորտ Սյունիք համալիրում գործելում են լողավազաններ (մեծահասակների համար և մանկական), որոնք հագեցած են գերժամանակակից ֆիլտրման քառաստիճան համակարգով (ուլտրամանուշակագույն ճառագայթում, քիմիական, մեխանիկական և օզոնային մաքրում), ժամանակակից մարզասարքերով կահավորված ֆիթնեսի սրահ, բոքսի և արևելյան մարտարվեսների սրահներ:

Ֆիթնես գոտում գործում էկարդիո և ուժային պարապմունքների համար նախատեսված սրահ՝ MBH-ֆիթնես ապրանքանիշի «Թեխնոջիմ» շարքի լավագույն մարզասարքերով՝ տարբեր մկանային համակարգերի համար: Կգործի նաև բոքսի և արևելյան մարտարվեստների մարզումների սրահ:

Հանդերձարանները կահավորված են էլեկտրոնային կառավարմամբ անհատական պահատեղիներով, իսկ ցնցուղարաններին կից գործում են արևելյան և ֆիննական շոգեբաղնիքներ։

Մեծահասակների լողավազանը 38 մետր է և հարմարեցված է ինչպես ակտիվ լողի այնպես էլ հանգստի համար։ Կից գործում է նաև մանկական առանձնացված լողավազանը։ Կենտրոնում կգործի նաև բուժական, սպորտային մերսման սենյակ։

ԻնՍպորտ Սյունիքը ունի ինքնաբավ դիզելային (վթարային) էներգամատակարարման համակարգ (համալիրը պաշտպանված է էլեկտրականության անջատումներից)։