Տեղեկատվություն «Վերածնունդ» երիտասարդական ավանի շենքերի գազիֆիկացման վերաբերյալ

enlarge

Հարգելի շահառուներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից տրված տեխպայմանի և ներդրող կազմակերպության հետ ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում, Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցի բնակելի համալիրների (ներառյալ «Վերածնունդ» երիտասարդական ավանի) գազամատակարարման ապահովման համար կառուցվող գազատարից (որը այլ եղանակով քաղաքային գործող ցանցից ապահովելն անհնար է) միանվագ վճարի դիմաց միացման թույլտվություն ստանալու առաջարկություն ենք ստացել:

Ըստ ներկայացված հաշվարկի «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների միացման վճարը կազմելու է բնակարանի 1 քմ.-ի դիմաց 3240 ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ) հաշվարկով:

Բնակարանի միացման վճարի ընդհանուր չափը հաշվարկվելու է բնակարանի վերջնական մակերեսը (քմ.) 3240 ՀՀ դրամով բազմապատկելու միջոցով: Յուրաքանչյուր բնակարանի վերջնական մակերեսին կարող եք ծանոթանալ սույն հղումով:

Ցանկում *-ով նշված բնակարանների մակերեսները ներկայացված են նախագծային չափերով: Դրանց մասով միացման վճարի հաշվարկը կատարվելու է ըստ նախագծային չափերի, իսկ փաստացի չափագրումից հետո շահառուի հետ կատարվելու է վերահաշվարկ:

Ներդրող կազմակերպության առաջարկած աշխատանքային ձևաչափի համաձայն, որպես գազատարից միացման թույլտվություն ստացող կողմ, «Վերածնունդ» երիտասարդական ավանի սեփականատերերի անունից կարող է հանդես գալ միայն իրավաբանական անձը: Հետևաբար նշված ձևաչափն ապահովելու նպատակով որոշվել է շահառուների անունից հանդես գալու, միացման վճարը կենտրոնացված կարգով հավաքագրելու և ներդրող կազմակերպությանը փոխանցելու գործառույթներն իրականացնել մեր միավորման միջոցով:

Ըստ այդմ, միացման վճարն անհրաժեշտ է վճարել մինչև 2023 թ. մայիսի 15-ը, ԵՊՀ շրջանավարտների միավորման ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի թիվ 1510008371390100 (AMD) հաշվին` նշելով շենքի հասցեն, բնակարանի համարը և սեփականատեր-շահառուի անունը, ազգանունը: Փոխանցման հաշվի ձևանմուշը կարող եք ներբեռնել սույն հղումով:

Միացման վճարը նշված ժամկետում վճարելու դեպքում ներդրող կազմակերպության կողմից գազատարի կառուցման վերջնաժամկետ է նշվել 2023 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները:

Տեղեկացնում ենք, որ նշված կարգով միացման վճար չվճարած շահառուներն այլ եղանակով հնարավորություն չեն ունենալու իրենց բնակարանները միացնելու գազամատակարարման ընդհանուր ցանցին:

Ծրագրի բազմաթիվ շահառուների անունից ներկայացված՝ ներտնային գազիֆիկացման մոնտաժային աշխատանքները կենտրոնացված կարգով կատարելու մասին դիմում-խնդրանքի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ այդ հարցը քննարկվում է և արդյունքների մասին լրացուցիչ կծանուցենք: