YSUGU ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ YSUGU ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
  • Մեր մասին
  • Միջոցառումներ
  • Ծրագրեր
  • Նկարներ
  • Հին կայք

Մեր մասին

Գլխավոր / Մեր մասին

«Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպություն

«Երեւանի պետական համալսարանն իր ավելի քան 90-ամյա պատմության ընթացքում անցել է բազմափուլ զարգացման ուրույն ճանապարհ` բարձրակարգ շրջանավարտներ տալով Հայաստանի գիտակրթական, մշակութային, քաղաքական ու սոցիալ-տնտեսական ոլորտներին:

Մեր խնդիրների լուծման ճանապարհին առանձնահատուկ ձեւով կարեւոր ենք համարում համալսարանի բոլոր ժամանակների շրջանավարտների ներուժի ճիշտ օգտագործումը` թե՛ բարոյական եւ թե՛ ‎ֆինանսական գործոններով պայմանավորված:

Աշխարհի զարգացած ու կայացած բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհի ամենատարբեր խնդիրների լուծմանը սատար կանգնեու համար գործում են հասարակական հիմունքներով ստեղծված կազմակերպություններ, որոնք միավորում են տվյալ համալսարանի տասնյակ հազարավոր շրջանավարտներին:

Շրջանավարտներ, որոնք շահեկանորեն առանձնանում են իրենց մեծ ներուժով եւ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում ունեցած ծանրակշիռ վաստակով եւ ավանդով»:

Հարգանքներով`

«ԵՊՀ շրջանավարտների միավորման» Պատվավոր նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան

«Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ն հիմնադրվել է 1996 թ-ին, վերակազմավորվել 2003-ին:

Հայաստանյան իրականության մեջ շրջանավարտների միավորումների ինստիտուտը շատ թույլ է զարգացած: Մինչդեռ բուհական խնդիրների շարքում կան այնպիսիք, որոնք կարող են արդյունավետ լուծում ստանալ նաեւ տվյալ բուհի շրջանավարտներին համախմբելու ճանապարհով:

Այս առումով Երեւանի պետական համալսարանի շրջանավարտները շահեկանորեն առանձնանում են իրենց մեծ ներուժով եւ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում ունեցած ծանրակշիռ վաստակով ու ավանդով»:

Հարգանքներով`

«ԵՊՀ շրջանավարտների միավորում»
ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյան

Մեր գործընկերները

Երևանի պետական համալսարան
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Հայաստանի գրողների միություն
Հայաստանի նկարիչների միություն
Հայաստանի թատերական գործիչների միություն
Հայաստանի ժուռնալիստների միություն
Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միություն
«ՖԼԵՇ» ՍՊԸ

Կապ

Հարգելի այցելուներ, շնորհակալություն մեր կայքից օգտվելու համար: Ձեզ հուզող հարցերն ու առաջարկությունները կարող եք ուղղել ԵՊՀ շրջանավարտների միավորում: Հնարավորինս սեղմ ժամկետներում ձեր հարցերին կտրվեն սպառիչ պատասխաններ:
Իրավաբանական հասցե` Ալեք Մանուկյան 1: Գործունեության հասցե` Քանաքեռ-Զեյթուն, Պարույր Սևակ 8/2
Phone:  (+374 95) 555-461Email: info@ysugu.am

Գործունեություն

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Միջոցառումներ
  • Ծրագրեր
  • Պատկերասրահ
  • Տեսադարան

Facebook

Facebook

Հաղորդագրություն

Շնորհակալություն,
Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկված է:

Ուղարկել
YSU GRADUATE UNION © 2013-2020