Renaissance Premium Home

Renaissance Premium Home

Տեղեկացնում ենք, որ 2020 թ. փետրվարի 1-ից մեկնարկելու է «Վերածնունդ» երիտասարդական ավանում կառուցվող «Renaissance Premium Home» բազմաֆունկցիոնալ համալիրի բնակարանների ամրագրման գործընթացը:

«Renaissance Premium Home» բազմաֆունկցիոնալ համալիրը կառուցվում է Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում՝ «Վերածնունդ» երիտասարդական ավանում:

Համալիրն ունենալու է երկու մասնաշենքեր՝ յուրաքանչյուրում երկու մուտք: «Ա» մասնաշենքն ունենալու է 30 հարկ, իսկ «Բ» մասնաշենքը 26 հարկ վերգետնյա հարկայնություն:

Յուրաքանչյուր մասնաշենքում տեղադրվելու է 7 վերելակ: Մասնաշենքերի ընդհանուր օգտագործման տարածքները և աստիճանավանդակները սալիկապատվելու են եվրոպական արտադրության սալիկներով՝ մարմարի և գրանիտի համադրությամբ:

Համալիրն ունենալու է երկու, երեք և չորս սենյականոց թվով 465 բնակարաններ, 53-136 քմ. ընդհանուր մակերեսներով:

Համալիրն ունենալու է ստորգետնյա ավտոկայանատեղեր՝ նախատեսված թվով 420 ավտոմեքենաների կայանման համար:

Համալիրի առաջին երկու հարկերում տեղակայված են լինելու հասարակական նշանակության տարածքները (խանութներ, կենցաղ-սպասարկման օբյեկտներ, ցուցասրահներ և այլն):

Համալիրի «Ա» մասնաշենքի վերնահարկում կառուցվելու է ընտանեկան հանգստի կենտրոն, որն ունենալու է բնակելի հատվածից առանձնացված մուտք՝ առանձին վերելակով:

Համալիրի շինարարությունը մեկնարկելու է 2020 թ. ապրիլին և նախատեսվում է ավարտել 2022 թ. դեկտեմբերին:

Բնակարանները գնորդին հանձնվելու են ամբողջությամբ վերանորոգված տարբերակով 1 քմ. 485.000-670.000 ՀՀ դրամ արժեքով:

Մեկ ավտոմեքենայի կայանելու համար նախատեսված ավտոկայանատեղի արժեքը 4.200.000 ՀՀ դրամ է:

Հասարակական նշանակության տարածքների 1 քմ.-ի արժեքը 630.000 — 790.000 ՀՀ դրամ է:

Բնակարանի ներքին հարդարանքի նկարագիրը հետևյալն է`
— բնակարանի հատակը` փայտե մանրահատակ (եվրոպական արտադրության),
— սանհանգույցը սալիկապատված է իսպանական արտադրության բարձր դասի սալիկներով,
— բնակարանի ներքին բաժանումներն իրականացվում են բնակելի համալիրի ճարտարապետական գլխավոր նախագծի համաձայն,
— բնակարանի կոսմետիկ հարդարումը (պաստառներ, ներկեր, դեկորատիվ ներկեր) կատարվում է Վաճառողի կողմից առաջարկվող տարբերակներից՝ Գնորդի ընտրությամբ,
— մուտքի դուռը` երկաթյա, միջսենյակային դռները փայտե,
— պատուհանները` վիտրաժային են՝ ալյումինե (ածխամոխրագույն),
— էլեկտրականության մոնտաժն իրականացվում է բնակելի շինության էլեկտրամատակարարման աշխատանքային նախագծի համաձայն,
— էլեկտրական հանգույցները (եվրոպական արտադրության) տեղադրված են,
— ջեռուցման և հովացման համակարգի մոնտաժը (ներառյալ՝ սարքավորումները) կատարված է: Բնակարանի ջեռուցումն ու հովացումն իրականացվելու է կենտրոնացված կարգով: Գնորդը վճարելու է համաձայն բնակարանում տեղադրված ըստ հաշվիչի ցուցմունքի՝ սպառման ծավալին համապատասխան,
— բնակարաններն ապահովված են տաք և սառը ջրով (Գնորդը վճարելու է համաձայն բնակարանում տեղադրված հաշվիչի ցուցմունքի՝ ըստ օգտագործած ծավալի):

Շենքը ընդհանուր օգտագործման տարածքների պահպանման և սպասարկման ամսավճարի չափը որոշվելու է բնակարանի 1 քմ.-ի դիմաց 72 -77 ՀՀ դրամ հաշվարկով:

Գնորդը հնարավորություն ունի օգտվելու կառուցապատողի կողմից տրամադրվող ներքին հարդարման դիզայներական անվճար խորհրդատվությունից:

Բնակարանի արժեքի վճարման համար առաջարկվում են հետևյալ տարբերակները. 

Բնակարանի արժեքի վճարումը հիփոթեքային վարկավորման միջոցով.

Բնակարանի արժեքի վճարումը հիփոթեքային վարկավորման միջոցով նախընտրելու դեպքում սահմանվում է հետևյալ նախնական պայմանները` 10% կանխավճար, մինչև 20 տարի մարման ժամկետ, տարեկան  մինչև 10,5% տոկոսադրույք, անուիտետային մարման գրաֆիկ, ձեռքբերվող և/կամ այլ անշարժ գույքի գրավադրում:

Գնորդները, սահմանված կարգով կօգտվեն եկամտային հարկի միջոցով վարկի սպասարկման համար վճարվող տոկոսները վերադարձնելու՝ օրենքով սահմանված արտոնությունից:

Բնակարանի արժեքի վճարումը ուղղակի վճարման պայմաններով.

Բնակարանի արժեքի ուղղակի վճարման տարբերակը նախընտրելու դեպքում սահմանվում է շահառուի կողմից ձեռքբերվող բնակարանի արժեքի վճարման հետևյալ կարգը.
— նախնական վճարում` բնակարանի ամրագրումից հետո 15 օրվա ընթացքում` բնակարանի արժեքի 20 տոկոսի չափով,
— առաջին միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո 6 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով,
— երկրորդ միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո 12 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով,
— երրորդ միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո 18 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի 10 տոկոսի չափով,
— վերջնական վճարում` բնակարանի հանձնման-ընդունման ակտը ստորագրելու մասին ծանուցում ստանալուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում` բնակարանի արժեքի 10 տոկոսի չափով:

«Renaissance Premium Home»
 բազմաֆունկցիոնալ համալիրում բնակարան ձեռքբերելու ցանկություն ունեցող անձինք 2020 թ. փետրվարի 1-ից սկսած, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10.00-16.00-ն ընկած ժամանակահատվածում կարող են այցելել ԵՊՀ շրջանավարտների միավորման գրասենյակ (ք. Երևան, Պարույր Սևակի 8/2, 145 տարածք), մանրամասն ծանոթանալ բնակարանների հատակագծերին և վաճառքի պայմաններին, ամրագրել իրենց նախընտրած բնակարանը:

Բնակարանի ամրագրումից հետո 5-օրյա ժամկետում գնորդը պարտավոր է Միավորման բանկային հաշվեհամարին վճարել նախավճար՝ 200.000 ՀՀ դրամի չափով, որից հետո միայն բնակարանի ամրագրումը կհաստատվի: Բնակարանի կանխավճարի մնացած մասի վճարման և համապատասխան պայմանագրերի կնքման գործընթացը մեկնարկելու է 2020 թ. մայիսի 25-ից սկսած:

«Renaissance Premium Home» բազմաֆունկցիոնալ համալիրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք զանգահարել (044) 555461, (033) 335461 հեռախոսահամարով:

«Renaissance Premium Home» բազմաֆունկցիոնալ համալիրի բնակարանների հատակագծերին և հարկի կտրվածքների պատկերներին կարող եք ծանոթանալ ստորև: