ԵՊՀ 85-ամյակի միջոցառումների կազմակերպումը

ԵՊՀ 85-ամյակի միջոցառումների կազմակերպումը

Երեւանի պետական համալսարանը նշում է իր հիմնադրման 85-ամյակը:

Տոնական միջոցառումները մեկնարկվեցին ԵՊՀ ռեկտոր, ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանի մամուլի ասուլիսով: Ասուլիսից հետո Ռ. Մարտիրոսյանը հանդիպեց նաեւ Երեւան քաղաքի մի շարք դպրոցների տասներորդցիների հետ եւ նրանց հետ շրջեց Մայր բուհում: Տոնական միջոցառումների շրջանակներում իրենց գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքները ցուցադրեցին Մշակույթի հայկական ֆոնդի համալսարանական անդամները: Իսկ միջոցառումների գալահամերգը տեղի ունեցավ մայիսի 24-ին Ա. Սպենդիարյանի անվան Ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, որտեղ տեղի ունեցավ նաեւ «Լավագույն ուսանող 2004» մրցանակաբաշխությունը: