ԵՊՀ հիմներգն արժանացավ համալսարանի ղեկավարության հավանությանը:
«Համալսարանն այն հիմքն է, որի վրա կառուցվում է երկիրը,- ասում է Ռ. Ամիրխանյանը,- ես նույնչափ կհուզվեի, եթե Հայաստանի հիմնը գրեի: Երկուսն էլ դժվար եւ պատասխանատու գործեր են»:: Մայիսի 14-ին ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստում առաջին անգամ կատարվեց հիմներգը եւ արժանացավ համընդհանուր հավանության: «Փակվեցի սենյակումս եւ սկսեցի գրել: Բայց սխալ ճանապարհ ընտրեցի: Փոխանակ բանաստեղծության վրա փորձեի երաժշտություն գրել, հակառակն արեցի: Արդյունքում` գրվեց Համալսարանի օրհներգը»,- այսպես ներկայացրեց Ռոբերտ Ամիրխանյանը: Իսկ ԵՊՀ ռեկտոր, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նիստից առաջ խոստովանեց. «Անկեղծ ասած` իզուր է այս նիստը: Ես չեմ կասկածում, որ մաեստրոյի գրած օրհներգն իսկապես արժանի է մեր համալսարանին»: