Այսօր Երեւանի պետական համալսարանի հարկի տակ իրենց գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքները ցուցադրեցին Մշակույթի հայկական ֆոնդի համալսարանական անդամները:
Նախաձեռնության հեղինակներն էին «ԵՊՀ շրջանավարտների միավորումը» եւ Համալսարանի արհմիության ուսանողական ակումբները: Ներկաները` անվանի նկարիչներ, գրողներ, դասախոսներ, առիթը բաց չթողեցին մեկ անգամ եւս շնորհավորելու Մայր բուհի 85-ամյակը: