Ծրագրի շնորհանդես

Ծրագրի շնորհանդես

Փետրվարի 1-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում տեղի ունեցավ բնակարանաշինության ծրագրի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ վարչապետ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, միավորման նախագահ Արսեն Քարամյանը, «Գլենդել Հիլզ» շինարարական ընկերության եւ «Կոնվերս» բանկի ներկայացուցիչները:

«Մեր հիմնական նպատակն է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին ապահովել սոցիալական նորմալ պայմաններով, որպեսզի կարողանան լավ սերունդ դաստիարակել: Կարծում եմ` այս ծրագիրը պետք է օրինակ ծառայի նաեւ այլ կառույցների համար»,- ասաց Սերժ Սարգսյանը:

«Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Մելիքյանը վարչապետին եւ համալսարանականներին ներկայացրեց համալիրի տեղակայման, արտաքին ու ներքին կառուցվածքի, հարող տարածքի նախագծերը: Իսկ «Կոնվերս» բանկի հաճախորդների սպասարկման վարչության պետ Անահիտ Խանյանն իրենց պատրաստակամությունը հայտնեց զեղչային համակարգ մշակելու եւ համալսարանականներին բնակարաններ ձեռք բերելու հարցում հնարավոր բոլոր միջոցներով սատարելու առումով: Վճարման տարբերակների եւ բանկի կողմից տրամադրվող հիպոտեքային վարկի տոկոսադրույքների հարցը դեռեւս բանակցային փուլում է: