Բազմաբնակարան համալիրի կառուցման աշխատանքների մեկնարկը հետաձգվել է մինչեւ 2010թ. մայիսի 20-ը:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարանային համալիրի կառուցման աշխատանքների մեկնարկը հետաձգվել է մինչև 2010թ. մայիսի 20-ը:
Շենքի կառուցման աշխատանքների մեկնարկի հետաձգումը կապված է բազմաբնակարան շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման, նախագծի փորձաքննության և հաստատման, շինարարության թույլտվության ստացման, ինչպես նաև այլ կազմակերպչական աշխատանքների կատարման հետ: Պատճառված անհարմարության համար «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը հայցում է Ձեր ներողամտությունը: