Նախագիծն իրականացվում է «Աջակցություն երիտասարադ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի 2-րդ փուլի շրջանակում: «Աջակցություն երիտասարադ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրն իրականացվում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ, ՀՀ նախագահ, ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել երիտասարդ գիտաշխատողներին լուծելու բնակարանային խնդիրները: