Հայտնի է ներտնային գազիֆիկացման հաշվարկը

«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից ներկայացվել է Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանների ներտնային գազիֆիկացման հաշվարկը` ըստ բնակարանների:

Գազիֆիկացման գնառաջարկի մեջ ընդգրկված է նախահաշվի, նախագծի տեխնիկական պայմանի, հրշեջ ակտի և 1-ին տարվա սպասարկման արժեքները: Ձեր բնակարանի ներտնային գազիֆիկացումը կատարելու համար անհրաժեշտ է նշված վճարաչափերով վճարումներ կատարել համապատասխան հաշվեհամարներին և վճարման անդորրագրերը, բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագրի (բնակարանի առուվաճառքի հիմնական պայմանագիր կնքած շահառուները պետք է ներկայացնեն սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը) և Ձեր անձնագրի պատճենները մինչև 2010թ. նոյեմբերի 10-ը ներկայացնել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպություն (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, 6-րդ հարկ 604 սենյակ):

Բնակարանների ներտնային գազիֆիկացման հաշվարկը` ըստ բնակարանների կարող եք ներբեռնել կից ներկայացված pdf ֆայլից: