Ներկայացնում ենք ՀՀ ԳԱԱ բնակարանի կարիք ունեցող երիտասարդ գիտնական շահառուների անվանացանկը

2010թ. հոկտեմբերի 22-ին «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ հոգաբարձու, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ «Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառու խմբի ընտրության ամփոփիչ նիստը:

Նիստի արդյունքում ձևավորվեց բնակարանի կարիք ունեցող երիտասարդ գիտնական շահառուների խումբը: Շահառուների հիմնական թիրախային խմբում ընդգրկվել են մինչև 35 տարեկան, գիտական աստիճան ունեցող (ասպիրանտ, կամ հայցորդ), բնակարանի կարիքավոր (բնակարան չունեցող, կամ բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտություն ունեցող) գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտաշխատողները (տես` երիտասարդ գիտնական շահառուի ուղեցույցը):

Միաժամանակ` տեղեկացնում ենք, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մինչև 35 տարեկան այն երիտասարդ աշխատակիցները, ովքեր ներկայացրել են ծրագրի մասնակցության հայտեր, սակայն չեն ընդգրկվել բնակարանի կարիք ունեցող շահառուների հրապարակված անվանացուցակում, բնակարանի հստակ կարիքավորության առկայության պարագայում, ՀՀ ԳԱԱ նախագահի միջնորդությամբ կարող են ընդգրկվել շահառուների լրացուցիչ խմբում, որոնց ընդհանուր թիվը չի կարող գերազանցել կառուցվող բնակարանների ընդհանուր թվի (216 բնակարան) 6 տոկոսը:

Ներկայումս ավարտին է մոտենում կառուցվելիք բազմաբնակարան շենքի նախագծային աշխատանքները, որին կհաջորդի հրապարակային վիճակահանության անցկացումը և շահառուների հետ բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագրերի կնքումը: «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներինե բնակարանային ապահովության սոցիալական ծրագրում ընդգրկված շահառուների անվանացանկը կարող եք ներբեռնել կից ներկայացված pdf ֆայլից: