Շինհրապարակում եռուզեռ էր:
«Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակներում կառուցվող բնակարանային համալիրի շահագործման նախօրեին շինհրապարակում էին ՀՀ Նախագահի օգնական Արմեն Աբելյանն ու «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանը: Շինհրապարակում շրջայցի ժամանակ նրանք ծանոթացան կատարվող աշխատանքների ընթացքին, այցելեցին շահագործման համար արդեն պատրաստ բնակարաններ, քննարկվեցին բնակարանամուտի հանդիսավոր արարողության մանրամասները: