Ընդունվում են էլեկտրամատակարարման և գազամատակարարման բաժանորդ դառնալու վերաբերյալ դիմումները

Բազմաթիվ շահառուների խնդրանքով «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը ստանձնել է Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի բնակարանների էլեկտրամատակարարման և ջրամատակարարման ցանցերին միացնելու աշխատանքների համակարգման պարտականությունը:

Էլեկտրամատակարարման և ջրամատակարարման բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմումները և բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականի և անձնագրի երկուական պատճենների հետ միասին մինչև 2011թ. ապրիլի 15-ը ներկայացնել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպություն (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, 6-րդ հարկ 604 սենյակ):

Ինչ վերաբերում է գազամատակարարման ցանցին միանալու հնարավորությանը այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ բնակարանում գազի սարքավորումները (գազօջախ, կաթսա) տեղադրելուց հետո անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Ավանի տարածքային ստորաբաժանմանը ((077) 16-61-78 հեռախոսահամարով), որի համապատասխան մասնագետների կողմից երկու օրվա ընթացքում կտեղադրվի գազի հաշվիչը և բնակարանը կմիացվի գազամատակարարման ընդհանուր ցանցին: Բնակարանների էլեկտրամատակարարման և ջրամատակարարման բաժանորդ դառնալու վերաբերյալ դիմումները կարող եք ներբեռնել կից ներկայացված pdf ֆայլից: