Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ ավարտին են մոտենում ներտնային ջրաչափերի եւ պայմանագրերի կնքման աշխատանքները:
Այսօրվանից սկսած բոլոր այն բնակիչների բնակարաններում, որտեղ արդեն իսկ կնքվել են պայմանագրեր, կսկսվի ջրամատակարարումը: Հարգելի բնակիչներ, անվտանգության կանոնների պահպանման եւ անցանկալի հետեւանքներից խուսափելու նպատակով եւս մեկ անգամ ստուգեք ձեր բնակարանի ջրի մուտքային փականը: Մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ դուք եք կրում ջրօգտագործման վերոհիշյալ կանոնների չպահպանման արդյունքում առաջացած վնասների ռիսկը: