Ձևավորվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների, Հայաստանի գրողների միության և Հայաստանի նկարիչների միության անդամների բնակարանի կարիքավոր շահառուների խումբը:
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտաշխատողների կողմից ներկայացված մասնակցության հայտերի քննարկման արդյունքում ձևավորվել է բնակարանի կարիքավոր շահառուների երկրորդ խումբը, ինչպես նաև Հայաստանի գրողների միության և Հայաստանի նկարիչների միության անդամների բնակարանի կարիքավոր շահառուների խումբը: Ներկայումս ավարտին է մոտենում կառուցվելիք բազմաբնակարան շենքի նախագծային աշխատանքները, որին առաջիկայում կհաջորդի հրապարակային վիճակահանության անցկացումը և շահառուների հետ բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագրերի կնքումը: Կարիքավոր շահառուների անվանացանկին կարող եք ծանոթանալ կից ներկայացված pdf ֆայլում: