«ԱրմենՏել» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ավարտվել են Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի հեռախոսաֆիկացման աշխատանքները:
Բոլոր այն բնակիչները, ովքեր ցանկանում են իրենց բնակարանում տեղադրել հեռախոս և կնքել մատուցվող հեռախոսակապի ծառայության պայմանագիր, կարող են այցելել «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հաճախորդների սպասարկման և վաճառքի ցանկացած գրասենյակ, ներկայացնելով անձնագիրը, սեփականության իրավունքի գրանցման վկայականը, դրանց պատճենները և տեղում վճարելով միանվագ ծառայության սակագինը (12000 ՀՀ դրամ): Միաժանմանակ` ընկերության կողմից առաջարկվում է միանալ նաև “Hi Line” ինտերնետ ծառայությանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար բնակիչները կարող են զանգահարել 1-00 շուրջօրյա անվճար հեռախոսահամարին: «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Երևան քաղաքի հաճախորդների սպասարկման և վաճառքի գրասենյակների գտնվելու վայրերը ներկայացված են ստորև: Ազատության 24/1 Բաշինջաղյան 191/3 Օհանովի 50/3 Դավիթաշեն 2-րդ թաղ. 25/1 Ամիրյան 3-40 Գյուլբենկյան 30 Կոմիտաս 56 Միկոյան 15/3 Սաֆարյան 5 Հյուսիսային պող. 4 տ 1 Չարենցի 76 Գ. Նժդեհ 4ա Աբովյան 19 Վարդանանց 15/5 Ավան, Խուդյակով 165/4 Կորյունի 7բ, 7/1ա Պ.Սևակի 51 Րաֆֆու 33/5 Նուբարաշեն 6, 22/1 Էրեբունի մաս. 2-րդ նրբ. Ավանեսովի 8 Սարկավագի 129/6 Էրեբունի 8/18 Տիգրան Մեծ 25-27