Հարգելի համալսարանական բնակիչներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի կառավարման մարմինը` «Համալսարանականներ» համատիրությունը, արդեն ստացել է պետական գրանցում և ունի իրավաբանական անձի կարգավիճակ: Այդ պատճառով տեղեկացնում ենք, որ 2011թ. հունիսի 1-ից սկսած շենքի բնակելի և ոչ բնակելի տարածքների սեփականատերերը պարտավոր են կատարել շենքի պահպանման, սպասարկման, շահագործման և պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումներ (այսուհետ` սպասարկման վճարներ) հետևյալ չափաբաժիններով.
- մինչև 57 քմ. մակերես ունեցող բնակարանների դեպքում, բնակչի կողմից յուրաքանչյուր ամիս վճարման ենթակա գումարը կազմում է 4000 ՀՀ դրամ,
- 58 — 97 քմ. մակերես ունեցող բնակարանների դեպքում` 7000 ՀՀ դրամ,
- 98 — 122 քմ. մակերես ունեցող բնակարանների դեպքում` 9000 ՀՀ դրամ,
- 123 քմ. և ավելի մակերես ունեցող բնակարանների դեպքում` 10000 ՀՀ դրամ,
- մեկտեղանոց ավտոկայանատեղի պահպանման և սպասարկման համար, սեփականատիրոջ կողմից յուրաքանչյուր ամիս վճարման ենթակա գումարը կազմում է 3000 ՀՀ դրամ,
- երկտեղանոց ավտոկայանատեղի համար` 4000 ՀՀ դրամ:
Բնակիչների կողմից կատարված սպասարկման վճարների հաշվին համատիրությունը հոգալու է շենքի աղբահանության, շենքի մուտքերի և հարակից տարածքների մաքրության, արտաքին լուսավորության, աստիճանավանդակների և միջանցքների լուսավորության, վերելակների պահպանման և շահագործման, ավտոկայանատեղի պահպանության և սպասարկման, ինչպես նաև շենքի ընդհանուր օգտագործման տարածքների վերակառուցման և պահպանման համար պահանջվող ծախսերը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Համատիրության մասին» ՀՀ օրենքի և «Համալսարանականներ» համատիրության կանոնադրության համաձայն` շենքի սեփականատիրոջ կողմից իրեն պատկանող բնակելի և ոչ բնակելի շինությունները չoգտագործելը կամ համատիրության ընդհանուր uեփականության oգտագործումից հրաժարվելը հիմք չեն հանդիuանում համատիրության կողմից շենքի պահպանման, վերանորոգման, վերակառուցման և շահագործման նպատակով կատարվելիք ծախuերին մաuնակցելուց նրան ամբողջովին կամ մաuնակիորեն ազատելու համար: Յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված շենքի սպասարկման վճարներն անհրաժեշտ է կատարել մինչև ընթացիկ ամսվա 15-ը, այն փոխանցելով «Համալսարանականներ» համատիրության հետևյալ հաշվեհամարին. «Արարատբանկ» ԲԲԸ Հ/Հ 1510012812040100 (AMD) Շահագործող կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրեր կնքելու և նրանց կողմից մատուցված ծառայությունների համար վճարելու նպատակով խնդրում ենք 2011թ. հունիս ամսվա սպասարկման վճարները կատարել մինչև 2011թ. հունիսի 15-ը:
Բնակիչների կողմից շենքի շահագործման, պահպանման, սպասարկման և պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումները չկատարելու դեպքում «Համալսարանականներ» համատիրությունը ստիպված է լինելու այն բռնագանձելու պահանջով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ շենքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորվել է համատիրության վարչություն, որում յուրաքանչյուր մուտքից ընդգրկված ներկայացուցիչները բնակիչների հետ համատեղ աջակցելու են շենքի ընդհանուր տնտեսությանն առնչվող հարցերի օպերատիվ լուծմանը և համատիրության որոշումների պատշաճ կատարմանը: Համատիրության վարչության անդամներն են. Առաքելյան Սերգեյ — 1-ին մուտք Սարգսյան Արմեն — 2-րդ մուտք Բզնունի Սուրիկ — 3-րդ մուտք Միրզոյան Եզնիկ — 4-րդ մուտք Նիկոյան Գևորգ — 5-րդ մուտք Գրիգորյան Կարեն — 6-րդ մուտք Եղոյան Կարեն — 7-րդ մուտք: Վստահ ենք, որ միայն գործընկերային համագործակցության շնորհիվ կկարողանանք հասնել բոլորիս համար նախընտրելի արդյունքի և մեր համալսարանական համայնքը կդառնա Երևան քաղաքի օրինակելի համայնքներից մեկը:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ» ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ