2011թ. հունիսի 14-ին, 15-ին, 16-ին տեղի կունենա «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանների հրապարակային վիճակահանությունը:
ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից հրապարակված ցուցակներում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից և ՀՀ ստեղծագործական միություններից ընդգրկված հնարավոր շահառուները լրացուցիչ կտեղեկացվեն վիճակահանության անցկացման ժամի և վայրի մասին: Առաջիկայում մեր ինտերնետային կայքէջում կհրապարակվեն նաև կառուցվող բնակարանների նախագծերը և մակերեսները:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 հասցեում մեկնարկել է բազմաբնակարան շենքի շինարարությունը և ներկայումս ընթանում են շենքի հիմքերի փորման հողային աշխատանքները: