«Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 հասցեում կառուցվող բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի շահառուների կողմից 200000 ՀՀ դրամ երաշխիքային նախավճարի վճարման վերջնաժամկետը 2011թ. հունիսի 27-ն է:

Երաշխիքային նախավճարը ներառված է բնակարանի արժեքի մեջ և այն հաշվանցվելու է բնակարանի արժեքի վճարման առաջին մասնաբաժինը կատարելու ժամանակ: ԵՊՀ շրջանավարտների միավորումը տեղեկացնում է, որ սահմանված ժամկետում երաշխիքային նախավճարը չվճարած շահառուների մասնակցությունը ծրագրին դադարեցվելու է: Երաշխիքային նախավճարն անհրաժեշտ է վճարել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության հետևյալ հաշվեհամարին. «Արարատբանկ» ԲԲԸ Հ/Հ 1510008371390100 (AMD)