Հարգելի շահառուներ, Կից ներկայացված ֆայլում կարող եք տեսնել Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանի ձեռքբերման երաշխիքային նախավճարը սահմանված ժամկետում վճարած շահառուների անվանացանկը:
Կրկին անգամ տեղեկացնում ենք, որ գործող կարգի համաձայն` նախավճարը սահմանված ժամկետում չվճարած շահառուների հետագա մասնակցությունը ծրագրին ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից դադարեցվել է: Ազատված բնակարանային ֆոնդն անցել է Միավորման տնօրինության ներքո` առանց վիճակահանության ուղղակի բաշխելու համար: Բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագրերը կնքելու, ինչպես նաև վարկունակության գնահատման նպատակով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին ներկայացվող տեղեկանքները ստանալու ժամկետների մասին Դուք լրացուցիչ կծանուցվեք: