Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի այն շահառուները, ովքեր բնակարանի արժեքը վճարելու են հիփոթեքային վարկավորման միջոցների ներգրավմամբ, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից վարկունակության հաստատման վերաբերյալ տեղեկանք ստանալուց հետո 5 բանկային օրվա ընթացքում պետք է կատարեն կանխավճար` բնակարանի ընդհանուր արժեքի 20 տոկոսի չափով, որից հանվում է շահառուի կողմից նախապես վճարված 200000 ՀՀ դրամ երաշխիքային նախավճարի գումարը:
Բնակարանի ընդհանուր արժեքի 20 տոկոսի չափով կանխավճարն անհրաժեշտ է վճարել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության հետևյալ հաշվեհամարին. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Մյասնիկյանի մասնաճյուղ Հ/Հ 16044027109800