Կանցկացվի վիճակահանություն

2011թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16.00-ին, Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի դահլիճում (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ) տեղի կունենա «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին և սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվելիք բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման առաջին փուլի հրապարակային վիճակահանությունը:

Կից ներկայացվում է բնակարանների բաշխման կարգը: