Մեկնարկել է Ծարավ Աղբյուրի 55/8 հասցեում կառուցվող շենքի ստորգետնյա ավտոկայանատեղերի վաճառքը

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքում նախատեսվում է կառուցել 120 հատ մեկտեղանոց ստորգետնյա ավտոկայանատեղի:

Ավտոկայանատեղի արժեքը շինարարական կազմակերպության կողմից սահմանվել է 3.300.000 (երեք միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: Հաշվի առնելով ավտոկայանատեղերի սահմանափակ քանակությունը՝ ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից առաջնահերթ կբավարարվեն այն շահառուների պահանջարկը, ովքեր մինչև 2012թ. ապրիլի 1-ը կվճարեն ավտոկայանատեղի արժեքի 50 տոկոսը (արժեքի մնացած 50 տոկոսը ենթակա է վճարման մինչև 2012թ. դեկտեմբերի 1-ը) և անդորրագիրը կներկայացնեն ԵՊՀ շրջանավարտների միավորման իրավախորհրդատու Արմեն Թադևոսյանին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 405 սենյակ հեռ. 010551991): Մեր բանկային հաշվեհամարն է՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ Հ/Հ 1510008371390100 (AMD)