Տեղեկատվություն` «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին եւ սպորտսմեններին» ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարանի արժեքը վճարող երկրորդ փուլի շահառուների համար:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանների վիճակահանության երկրորդ փուլի այն շահառուները, ովքեր բնակարանի արժեքը վճարելու են հիփոթեքային վարկավորման միջոցների ներգրավմամբ, մինչև 2012թ. մարտի 26-ը պետք է կատարեն կանխավճար` բնակարանի ընդհանուր արժեքի 20 տոկոսի չափով, որից հանվում է շահառուի կողմից նախապես վճարված 200.000 ՀՀ դրամ երաշխիքային նախավճարի գումարը: Բնակարանի ընդհանուր արժեքի 20 տոկոսի չափով կանխավճարն անհրաժեշտ է վճարել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության հետևյալ հաշվեհամարին. «Արարատբանկ» ԲԲԸ Հ/Հ 1510008371390100 (AMD):
Կանխավճարը սահմանված ժամկետում վճարած շահառուները լրացուցիչ կծանուցվեն հայտարարված մրցույթի արդյունքում ընտրված բանկի, ինչպես նաև վարկունակության գնահատման ու անշարժ գույքի առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագիր կնքելու ժամկետների և ընթացակարգի մասին: Կանխավճարը սահմանված ժամկետում չվճարած շահառուների հետագա մասնակցությունը ծրագրին ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից դադարեցվելու է: Բանկի կողմից հիփոթեքային վարկի տրամադրման մերժում ստանալու դեպքում շահառուի կողմից վճարված գումարը (ներառյալ` 200000 ՀՀ դրամ նախավճարը) երեք աշխատանքային օրվա ընթացքում կփոխանցվի շահառուի բանկային հաշվեհամարին: