Հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արդշինինվեստբանկը

Հարգելի շահառուներ, Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը ֆինանսավորելու համար ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ն:

Բանկի հիփոթեքային վարկավորման առաջարկը հետևյալն է՝ 20 % կանխավճար, 20 տարի մարման ժամկետ, 9 % տարեկան տոկոսադրույք: Այս պահին ավարտվել են ԵՊՀ շրջանավարտների միավորման և Արդշինինվեստբանկի միջև ստորագրվելիք համագործակցության հուշագրի մշակման աշխատանքները և շուտով հանդիսավոր պայմաններում այն կստորագրվի: Բնակարանի արժեքը հիփոթեքային վարկավորման միջոցների ներգրավմամբ վճարող շահառուներն առաջիկայում կծանուցվեն բանկին դիմելու անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետների, ինչպես նաև վարկունակության գնահատման ընթացակարգի մասին: