Տեղի կունենա հիմնարկեքի պաշտոնական արարողություն

2012թ. ապրիլի 30-ին` ժամը 19.00-ին, տեղի կունենա «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը, որն իր ներկայությամբ կպատվի ՀՀ նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Սերժ Սարգսյանը:

Միջոցառման ընթացքում ծրագրի շահառուները հնարավորություն կունենան շրջել շինհրապարակում, ծանոթանալ շինարարական աշխատանքների որակին: Ուրախ կլինենք ձեզ և ձեր ընտանիքի անդամներին տեսնել մեր հյուրերի շարքում:

Մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ մինչև ժամը 18.30-ը: