Հանրապետության ղեկավարը զրուցել է մեր հավաքականի անդամների հետ, մաղթել հաջողություններ: Նախագահը հորդորել է մեր ֆուտբոլիստներին՝ ինչպես շախմատի ազգային հավաքականի պարագայում, անհատական գեղեցիկ խաղ ցուցադրելու հետ միասին, համատեղել ջանքերը և մտածել թիմային հաղթանակի մասին:
Հանդիպմանը ներկա էր նաեւ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը, ով հրապարակեց 2012 թվականի հունիսի 1-ին Շրջանավարտների միավորման համագումարի որոշումը, որով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Արաս Օզբիլիզին նվիրաբերվում է «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին եւ սպորտսմեններին» ծրագրի շրջանակներում կառուցվող բազմաբնակարան շենքի թիվ 103 բնակարանը (92.3 քմ. մակերեսով):
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ համագումարի որոշումն ու բնակարանի նվիրատվության պայմանագիրը հայտնի ֆուտբոլիստին հանձնեց ՀՀ Նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:
Արազ Օզբիլիսը ծնվել է 1990թ. Թուրքիայում՝ Ստամբուլի արվարձաններից մեկում, հայկական ընտանիքում: Երիտասարդ տարիներին հանդես է եկել հոլանդական եւ ռուսական ֆուտբոլային թիմերում: 2011 թվականին արյան կանչը ստիպեց նրան դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում: