«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 հասցեում կառուցվող բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքում նախատեսվում է կառուցել 82 հատ ստորգետնյա ավտոկայանատեղեր (78 հատ մեկտեղանոց, 4 հատ երկտեղանոց):
Շինարարական կազմակերպության կողմից մեկտեղանոց ավտոկայանատեղի արժեքը սահմանվել է 2800000 (երկու միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ, երկտեղանոց ավտոկայանատեղի արժեքը՝ 4500000 (չորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ: Հաշվի առնելով ավտոկայանատեղերի սահմանափակ քանակությունը՝ ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից առաջնահերթ կբավարարվեն այն շահառուների պահանջարկը, ովքեր մինչև 2012թ. դեկտեմբերի 1-ը կվճարեն ավտոկայանատեղի արժեքի 40 տոկոսը և վճարման անդորրագիրը կներկայացնեն ԵՊՀ շրջանավարտների միավորման իրավախորհրդատու Արմեն Թադևոսյանին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 405 սենյակ հեռ. 010551991): Ավտոկայանատեղի արժեքի միջանկյալ մասնաբաժինը (30 տոկոսի չափով) շահառուի կողմից ենթակա է վճարման մինչև 2013թ. մարտի 1-ը, իսկ մնացորդային մասնաբաժինը (30 տոկոսի չափով) ենթակա է վճարման մինչև 2013թ. հուլիսի 1-ը: Մեր բանկային հաշվեհամարն է՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ Հ/Հ 1510008371390100 (AMD)