Հարգելի՛ շահառուներ, ձեզ ենք ներկայացնում նոր լուսանկարներ Պարույր Սեւակ 8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքների ընթացքից:
Այսօր «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանն ու ՀՀ Նախագահի օգնական Արմեն Աբելյանը շինհրապարակում ծանոթացան «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրի շրջանակներում կառուցվող շենքի աշխատանքներին: Շրջայցի ժամանակ շինարարների հետ զրուցեցին աշխատանքների որակի, տեմպերի եւ շինաշխատանքների հետ կապված այլ հարցերի շուրջ: Աշխատանքների ընթացքը գնահատվեց բավարար: Ցանկանում ենք նաեւ տեղեկացնել, որ վերջին շրջանում նոր լուսանկարներ չտեղադրելու հանգամանքը կապված էր բացառապես տեխնիկական խնդիրների հետ, ինչի համար կայքի ադմինիստրացիան հայցում է ձեր ներողամտությունը: Խնդիրները լուծված են եւ այսուհետ հաճախակի կլինեն ֆոտոռեպորտաժներ շինհրապարակից: