Հարգելի շահառուներ, Ձեզ ենք ներկայացնում «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում բնակարանի ձեռքբերման կանխավճարը (30 տոկոսի չափով՝ ներառյալ՝ 200000 ՀՀ դրամ նախավճարը) սահմանված ժամկետում վճարած շահառուների անվանացանկը:
Տեղեկացնում ենք, որ գործող կարգի համաձայն` կանխավճարը սահմանված ժամկետում չվճարած շահառուների հետագա մասնակցությունը ծրագրին ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից դադարեցվել է, իսկ ազատված բնակարանային ֆոնդն անցել է Միավորման տնօրինության ներքո և հրապարակային վիճակահանության միջոցով հատկացվելու է ծրագրի հաջորդ փուլերում ընդգրկված շահառուներին: Բնակարանի առուվաճառքի հիմնական պայմանագրերը կնքելու, ինչպես նաև վարկունակության գնահատման նպատակով համապատասխան բանկին դիմելու մասին դուք լրացուցիչ կծանուցվեք:
Անվանացանկին կարող եք ծանոթանալ կից ներկայացված pdf ֆայլից: