«ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական համակազմի երիտասարդ մասնագետներին հատկացված թվով 30 բնակարանների համար մասնակցության հայտ է ներկայացրել Երևանի պետական համալսարանի 118 աշխատակից:
Ներկայացված դիմումների և փաստաթղթային փաթեթների ուսումնասիրության արդյունքում ընտրվել են 28 շահառուներ, ովքեր 2013թ. մարտի 21-ին և 22-ին կմասնակցեն հրապարակային վիճակահանությանը:
Ներկայացված մյուս դիմումները մերժվել են, դիմումատուների՝ ծրագրի պայմաններին և չափանիշներին չհամապատասխանելու (տարիքային ցենզին չհամապատասխանելու, գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ չունենալու, ինչպես նաև բնակարանային կարիքավորությունը չհիմնավորվելու) պատճառով:
Ընտրված շահառուների անվանացանկը կարող եք ներբեռնել կից տեղադրված pdf ֆայլից: