Հարգելի շահառուներ, կայքի Պատկերասրահ բաժնում կարող եք լուսանկարների միջոցով ծանոթանալ Ավան 3 և Ավան 4 համալիրների շինհրապարակներում տեղի ունեցող աշխատանքների ընթացքին:
Ավան 3 համալիրում հիմնակմախքի կառուցման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն սեպտեմբերի 5-ին, զուգահեռ` մարտի 15-ից մեկնարկել են նաեւ ներքին հարդարման եւ արտաքին երեսապատման աշխատանքները: Երեսապատումը կատարվում է բարձորակ բազալտի եւ վարդագույն տուֆի համադրությամբ: Ավան 4 համալիրում ամբողջ ծավալով արդեն իրականացվել է հողային աշխատանքները, լայն թափով ընթանում են հիմքերի նախապատրաստման, հիմնային հեծանների եւ հիմնակմախքի մոնտաժի նախապատրաստման աշխատանքները: