Տեղեկացնում ենք Ձեզ, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում բազմաբնակարան համալիրների շինարարական աշխատանքները վերսկսելու են 2013թ. ապրիլի 23-ին:
Ներկայումս, ավարտին են մոտենում «Մոդըրն Բիլդինգս» ընկերության կողմից կատարված շինարարական աշխատանքների ծավալային հաշվարկները, որից հետո կիսակառույց շենքերն անմիջապես կհանձնվեն նոր կապալառու շինարարական կազմակերպությանը:
Զուգահեռաբար ընթանում են նաև երկու շինարարական կազմակերպությունների («Մետրոշին» ԲԲԸ, «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ) հետ տարվող բանակցությունները, ովքեր պատրաստակամություն են հայտնել պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում իրականացնելու բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքները:
Բանակցությունների վերջնական արդյունքնրի մասին Ձեզ լրացուցիչ կիրազեկենք:
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի Մամուլի և լրատվության բաժին