Հարգելի շահառուներ, ձեզ ենք ներկայացնում «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի երկրորդ փուլի շրջանակում բնակարանի ձեռքբերման կանխավճարը (30 տոկոսի չափով՝ ներառյալ՝ 200000 ՀՀ դրամ նախավճարը) սահմանված ժամկետում վճարած շահառուների անվանացանկը:
Տեղեկացնում ենք, որ գործող կարգի համաձայն` կանխավճարը սահմանված ժամկետում չվճարած շահառուների հետագա մասնակցությունը ծրագրին ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից դադարեցվել է, իսկ ազատված բնակարանային ֆոնդն անցել է Միավորման տնօրինության ներքո և հրապարակային վիճակահանության միջոցով հատկացվելու է ծրագրի հաջորդ փուլերում ընդգրկված շահառուներին:
Բնակարանի առուվաճառքի հիմնական պայմանագրերը կնքելու, ինչպես նաև վարկունակության գնահատման նպատակով համապատասխան բանկին դիմելու մասին դուք լրացուցիչ կծանուցվեք:
Անվանացանկին կարող եք ծանոթանալ կից ներկայացված pdf ֆայլից: