Ի գիտություն՝ Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում կառուցվող շենքերի բնակարանների շահառուներին

Հարգելի շահառուներ, Տեղեկացնում ենք, որ 2013թ. ապրիլի 17-ին լուծվել է Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքներն իրականացնող «Մոդըրն Բիլդինգս» ՍՊԸ-ի և ԵՊՀ շրջանավարտների միավորման միջև կնքված կապալի պայմանագիրը:

Կողմերի միջև իրականացվել է նշված հասցեներում կատարված շինարարական (շինմոնտաժային) աշխատանքների և կառուցված շենքերի փաստացի ծավալների հաշվառում և փաստագրում:

Առաջիկա երեք օրերի ընթացքում մեր միավորման և նոր կապալառու կազմակերպության միջև կկնքվի շինարարության կապալի նոր պայմանագիր, որից անմիջապես հետո շինարարական աշխատանքները լայն թափով կվերսկսվեն:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար:

Հարգանքով՝

«ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ