Կնքվել է նոր կապալի պայմանագիր եվ վերսկսվել են շինարարական աշխատանքները

Տեղեկացնում ենք, որ 2013թ. ապրիլի 22-ին ԵՊՀ շրջանավարտների միավորման և «Մետրոշինվերանորոգում» ԲԲԸ-ի միջև կնքվեց շինարարական կապալի պայմանագիր և վերջինս ստանձնեց Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների կատարումը:

2013թ. ապրիլի 23-ին շինարարական հրապարակում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում պատվիրատուի, նախկին ու ներկայիս կապալառու կազմակերպությունների ղեկավարների և մասնագիտական աշխատանքային խմբերի միջև, որի ընթացքում կատարվեց շինարարական հրապարակի հանձնման-ընդունման աշխատանքներ և նոր կապալառու կազմակերպությունն անցավ իր պարտականությունների կատարմանը:

Ներկայումս, կապալառու կազմակերպության կողմից շինարարության մեկնարկը տրվել է և լայն թափով իրականացվում են շինարարական նյութերի և սարքավորումների տեղափոխման ու մոնտաժման աշխատանքները:

Շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը (հաղորդագրությունների և ֆոտոռեպորտաժների ձևով) պարբերաբար կներկայացվի Ձեր ուշադրությանը: