Կկատարվի բնակելի համալիրների հիմքերի օծման արարողություն

«Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարությունն օրըստօրե մտնում է ակտիվ շրջափուլ:

2013թ. մայիսի 18-ին` ժամը 14.00-ին, ընդառաջ գնալով շահառուների ցանկությանը, շինարարական հրապարակում տեղի կունենա կառուցվող բազմաբնակարան համալիրների օծման արարողություն, որից հետո ծրագրի շահառուները կշրջեն շինարարական հրապարակում, կծանոթանան շինարարական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների որակին և ընթացքին:

Միաժամանակ, 2013թ. հունիսի 25-30-ը կկազմակերպվի բնակարանների ներքին հարդարման համար օգտագործվող նյութերի ցուցահանդես, որի ընթացքում յուրաքանչյուր շահառու առաջարկվող տարբերակներից կընտրի իր բնակարանի ներքին հարդարման նյութերը (պատերի և սալիկների գույնը, ներբնակարանային դռների դիզայնը և հատակը):

Ցուցահանդեսի վայրի և ժամի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: