Մեկնարկում են բնակարանների հանձնման-ընդունման աշխատանքները

Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2013թ. մայիսի 27-ից մեկնարկելու է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության համաբուհական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանների հանձնման-ընդունման աշխատանքները:

Այս պահին, ավարտին են մոտենում բազմաբնակարան համալիրի վերջին երկու հարկերի բնակարանների ներքին հարդարման, շենքի ու դրա հարակից տարածքների մաքրման, ինչպես նաև բակային տարածքների բարեկարգման աշխատանքները: Միաժամանակ` հատուկ լիցենզավորված կազմակերպության կողմից իրականացվում է բնակարանների մակերեսների փաստացի չափագրում:

2013թ. մայիսի 27-ից, ըստ բնակարանների հերթականության, շահառուների, ԵՊՀ շրջանավարտների միավորման և շինարարական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, կատարվելու է յուրաքանչյուր բնակարանի ներքին հարդարման աշխատանքների որակի և համապատասխանության զննություն, որի ընթացքում հայտնաբերված թերություններն արձանագրվելու են և այդ թերությունները շտկելու համար շինարարական կազմակերպությանը տրվելու է մինչև 7 օր ժամանակ: Դրանից հետո կատարվելու է բնակարանի ընդհանուր գնի վերահաշվարկ, շահառուի հետ ստորագրվելու է անշարժ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագիրը և հանձնման-ընդունման ակտը:
Շահառուները անհատապես կծանուցվեն բնակարանների հանձնման-ընդունման օրվա և ժամի վերաբերյալ: