Հայտարարություն

Հարգելի շահառուներ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության համաբուհական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքները նախատեսված էր ավարտել 2013թ. հունիսի 30-ին:

Սակայն վերջին ամսվա ընթացքում շինարարական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների դանդաղ տեմպերի և հերթական շրջայցի ընթացքում մեր մասնագետների կողմից բացահայտված մի շարք թերությունների և անավարտ աշխատանքների (ընդհանուր ծավալի 5 տոկոսի չափով) պատճառով բազմաբնակարան շենքի շահագործումը հետաձգվում է:

Ներկայումս, մեր կողմից շինարարական կազմակերպությանը տրվել են հստակ հանձնարարականներ՝ սեղմ ժամկետում շենքում բացահայտված թերությունները վերացնելու և չկատարված աշխատանքներն ավարտելու ուղղությամբ:

Միաժամանակ, որոշվել է` այդ ժամանակահատվածում մեր կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին տեղադրել բնակարանների ջրաչափական սարքերը և կազմակերպել բնակիչների ու սպասարկող կազմակերպությունների («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, «Հայռուսգազարդ» ՓԲԸ, «Երևան Ջուր» ՓԲԸ) միջև համապատասխան բաժանորդային պայմանագրերի կնքման գործընթացը: Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ բնակարանների հանձնման-ընդունման և հիմնական պայմանագրերի կնքման աշխատանքները համընկնում են ամառային հանգստի ժամանակահատվածին, այդ պատճառով նշված գործընթացի վարման ժամանակացույցը անհատապես կհամաձայնեցվի յուրաքանչյուր շահառուի հետ:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար: