Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Մատչելի բնակարան երիտասադր լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և մարզիկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում (Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներ) «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի հետ անշարժ գույքի առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագրեր կնքած շահառուները, հիփոթեքային վարկային միջոցները փոխանցելու նպատակով պարտավոր են մինչև 2013թ. հուլիսի 13-ը Արդշինինվեստբանկին ներկայացնել ապահովագրական պոլիսները և մյուս պահանջվող փաստաթղթերը:
Նշված ժամկետից հետո փաստաթղթերը չներկայացրած շահառուի հետ կնքված պայմանագիրը լուծվելու է, վճարված կանխավճարը եռօրյա ժամկետում հետ է փոխանցվելու շահառուի բանկային հաշվեհամարին և ծրագրում նրա մասնակցությունը դադարեցվելու է: Ծրագրի բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով խնդրում ենք սահմանված ժամկետում ապահովել պահանջվող փաստաթղթերի ներկայացումը: