«Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և մարզիկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում (ԾարավԱղբյուրի 55/8 և 55/11 հասցեներ) «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-իհետ անշարժ գույքի առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագրեր կնքած շահառուները,հիփոթեքային վարկային միջոցների երկրորդ փուլի ֆինանսավորումն ապահովելու նպատակով պարտավորեն մինչև 2013թ. սեպտեմբերի 6-ը Արդշինինվեստբանկի համապատասխան մասնաճյուղ ներկայացնել ապահովագրական պոլիսները և մյուս պահանջվող փաստաթղթերը:
Նշված ժամկետից հետո փաստաթղթերը չներկայացրած շահառուի հետ կնքված պայմանագիրը լուծվելու է, վճարված կանխավճարը եռօրյա ժամկետում հետ է փոխանցվելու շահառուի բանկային հաշվեհամարին և ծրագրում նրա մասնակցությունը դադարեցվելու է:
Ծրագրի բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով խնդրում ենք սահմանված ժամկետում ապահովել պահանջվող փաստաթղթերի ներկայացումը: