Մեկնարկել է Ծարավ Աղբյուրի 55/17 հասցեում կառուցվող շենքերի ստորգետնյա ավտոկայանատեղերի վաճառքը

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/17 հասցեում կառուցվող բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքում նախատեսվում է կառուցել 112 հատ մեկտեղանոց ստորգետնյա ավտոկայանատեղի:

Ավտոկայանատեղի արժեքը շինարարական կազմակերպության կողմից սահմանվել է 3.300.000 (երեք միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: Հաշվի առնելով ավտոկայանատեղերի սահմանափակ քանակությունը՝ ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից առաջնահերթ կբավարարվեն այն շահառուների պահանջարկը, ովքեր մինչև 2013թ. հոկտեմբերի 1-ը կվճարեն ավտոկայանատեղի արժեքի 50 տոկոսը (արժեքի մնացած 50 տոկոսը ենթակա է վճարման մինչև 2014թ. մարտի 1-ը) և վճարման անդորրագիրը կներկայացնեն ԵՊՀ շրջանավարտների միավորման գլխավոր իրավախորհրդատու Արմեն Թադևոսյանին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 404, 405 սենյակներ հեռ. 010551991): Մեր բանկային հաշվեհամարն է՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ Հ/Հ 1510008371390100 (AMD):