Հայտարարություն

Հարգելի՛ շահառուներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի այն շահառուները, ովքեր նախընտրել են բնակարանի արժեքը վճարել հիփոթեքային վարկավորման միջոցով և մինչ օրս կատարել են բնակարանի արժեքի ընդամենը 20 տոկոս կանխավճար, պարտաավոր են մինչև 2013 թ. սեպտեմբերի 30-ը համապատասխան բանկի հետ կնքել հիփոթեքի պայմանագրեր:

Ծրագրի բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով նշված ժամկետի ավարտից անմիջապես հետո, առանց նախնական ծանուցման, այդ շահառուների մասնակցությունը ծրագրին դադարեցվելու է, իսկ նրանց ամրագրված բնակարանները հատկացվելու են բնակարանի կարիքավորների հերթացուցակում ընդգրկված մյուս դիմումատուներին:

Շահառուների կատարած կանխավճարները եռօրյա ժամկետում հետ են փոխանցվելու նրանց կողմից ներկայացաված բանկային հաշվեհամարին:

Հիփոթեքային պայմանագիր չկնքած շահառուների անվանացանկը ներկայացվում է ստորև: